G20 գագաթնաժողովին մասնակցելու համար Լավրովն մեկնել է Բալի
https://parstoday.ir/hy/news/world-i186760-g20_գագաթնաժողովին_մասնակցելու_համար_Լավրովն_մեկնել_է_Բալի
G20 գագաթնաժողովի շրջանակում ռուս նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 14:36 Asia/Tehran
  • G20 գագաթնաժողովին  մասնակցելու համար Լավրովն  մեկնել է Բալի

G20 գագաթնաժողովի շրջանակում ռուս նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բալի, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, G20–ին ռուսական պատվիրակությունը պատրաստվում է մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:

Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։

armeniasputnik.am