Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i187140-Հարավային_Կովկասը_Եվրասիայի_համար_ռազմավարական_տրանսպորտային_հանգույց_է._ՌԴ_ԱԳՆ
Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առեւտրային ուղիները, որոնք անցնում են Արեւելքից Արեւմուտք եւ Հարավից Հյուսիս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2022 13:36 Asia/Tehran
  • Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առեւտրային ուղիները, որոնք անցնում են Արեւելքից Արեւմուտք եւ Հարավից Հյուսիս։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։

Նրա խոսքով՝ աշխարհն անցնում է բազմաբեւեռ սարքի կայացման բարդ փուլով։

Համաշխարհային տնտեսական ակտիվության կիզակետն արդեն տեղափոխվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։

Խոսելով Մեծ Եվրասիայի մասին՝ մենք առաջին հերթին նկատի ունենք համամայրցամաքային ինտեգրացիոն ուրվագծի ձեւավորումը։ Դրա հիմքը կարող են կազմել Եվրասիայում գոյություն ունեցող բազմակողմ կառույցները, ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրերը։ Ռուսաստանն ամենաակտիվ կերպով ներգրավված է Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման գործընթացում։ Աշխատում է ԵՏՄ-ի եւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման ուղղությամբ։ 

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առեւտրային ուղիները, որոնք անցնում են Արեւելքից Արեւմուտք եւ Հարավից Հյուսիս։ Դրա շուտափույթ գործարկման նպատակով ողջունում ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի ջանքերը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Դրա իրականացումն ուղղված է Կասպից ծովի տարածաշրջանը խոշոր միջազգային լոգիստիկ հանգույցի վերածելուն․․․»,-նշել է նա։

Լուրեր Հայաստանից - NEWS.am