Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել
(last modified Sun, 20 Nov 2022 14:24:36 GMT )
Նոյեմբեր 20, 2022 17:54 Asia/Tehran
  • Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել

Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԱՏՄ կայքէջից:

Նշվում է, որ նոյեմբերի 14-18-ը Կուբայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այդ հարցը քննարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը:

«Մարիել» զարգացման հատուկ գոտու տարածքում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կենտրոնի ստեղծման նպատակով Նիկոլայ Կուշնարևը բանակցություններ է վարել «Մարիել»-ի գլխավոր տնօրեն Անա Թերեզա Իգարսա Մարտինեսի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են Եվրասիական արդյունաբերական կենտրոնի ստեղծման պայմանները և ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ընկերությունների հնարավորությունները Կուբայի շուկայում։

Նախագծի նախաձեռնողների մտահղացմամբ ՝ ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոնում  կարող են արտադրվել դեղագործական և կենսատեխնոլոգիական արտադրանք, բժշկական սարքավորումներ, գյուղատնտեսական և արդյունաբերական օգտագործման մեքենաներ եւ սարքավորումներ, բեռնատար և ուղևորատար մեքենաշինության, կենցաղային տեխնիկայի սարքավորումներ:

armenpress.am