Ուլյանով. Համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փոխարեն, Արևմուտքը բանաձեւ է ընդունում
https://parstoday.ir/hy/news/world-i187632-Ուլյանով._Համաձայնագիրը_վերջնական_տեսքի_բերելու_փոխարեն_Արևմուտքը_բանաձեւ_է_ընդունում
Վիեննայում Իրանի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատումը տեղի ունեցավ «շատ վատ ժամանակ» և խոչընդոտ դարձավ Վիեննայի բանակցություններում»։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 08:59 Asia/Tehran
  • Ուլյանով. Համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փոխարեն, Արևմուտքը բանաձեւ է ընդունում

Վիեննայում Իրանի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատումը տեղի ունեցավ «շատ վատ ժամանակ» և խոչընդոտ դարձավ Վիեննայի բանակցություններում»։

Նա  հավելել է.«Բանակցություններում Թեհրանի դիրքորոշումը կառուցողական է, սակայն արևմտյան կողմերը համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փոխարեն բանաձև են ընդունել»:

Ուլյանովն ընդգծել է. «Կարծում եմ, որՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները կարող են ավարտվել շատ արագ և բառացիորեն մի քանի օրվա ընթացքում։ Առաջարկվող փաթեթի գրեթե բոլոր տարբերակները համաձայնեցվել են»:

Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է. «Հարցազրույցներից մեկում արդեն նշել եմ, որ վերջնագծին մնացել է հինգ րոպե։ Այժմ այս ժամանակը հասել է հինգ վայրկյանի: Եթե լինի քաղաքական կամք, բոլոր հարցերը կարող են շուտափույթ լուծվել»։