Նոյեմբեր 27, 2022 08:48 Asia/Tehran
  • Թրյուդո. Կանադայի կառավարությունն իրավունք ուներ ճնշել փողոցային բողոքի ցույցերը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կառավարությունը ճիշտ է վարվել՝ տարեսկզբին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ փողոցային բողոքի ցույցերը ճնշելու համար օգտվելով արտակարգ իրավիճակների ժամանակ սահմանված լիազորությունների լայն շրջանակից:

Russia Today-ի հաղորդմամբ՝ Թրյուդոն հայտարարել է, որ «ժողովրդի անվտանգությունը» պահպանելու համար անհրաժեշտ են կտրուկ միջոցներ։Դիմելով Կանադայի պատմության մեջ առաջին անգամ արտակարգ դրության մասին օրենքը կիրառելու իր փետրվարյան որոշումը վերանայող հանձնաժողովի անդամներին, Թրյուդոն նշել է, որ դա անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով ցույցերի հետևանքով առաջացած քաոսային վիճակը: Թրյուդոն ասել է. «Իսկ եթե հաջորդ օրերին որևէ վատ բան տեղի ունենա՞ր, եթե որևէ մեկը վիրավորվե՞ր, եթե ինչ որ բան անելու հնարավորություն ունենայի, բայց սպասե՞ի և մեզ հետ տեղի ունենա՞ր անսպասելին»: Հատկանշական է, որ Թրյուդոն այս հայտարարությունն անում է մի իրավիճակում, երբ ավելի վաղ նա խստորեն քննադատել էր Իրանի անվտանգության ուժերի վերաբերմունքն անկարգություններ հրահրողների նկատմամբ, որոնք խաթարում էին հասարակական անվտանգությունը և ոչնչացնում հանրային գույքը:

Պիտակ