Բրիտանիան շարունակում է միջամտել Ուկրաինայի պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i187814-Բրիտանիան_շարունակում_է_միջամտել_Ուկրաինայի_պատերազմին
Ուկրաինայի պատերազմում միջամտողական մոտեցումը շարունակելով, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային նոր զինատեսակներ մատակարարելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2022 15:10 Asia/Tehran
  • Բրիտանիան շարունակում է միջամտել Ուկրաինայի պատերազմին

Ուկրաինայի պատերազմում միջամտողական մոտեցումը շարունակելով, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային նոր զինատեսակներ մատակարարելու մասին։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի պատրվակով, այդ երկրի բանակին է մատակարարել Brimston 2 հրթիռներ։

Brimstone 2-ը «երկինք-երկիր» դասի հրթիռի տեսակ է, որի մարտագլխիկը կշռում է 6,3 կգ։

Ուկրաինայում պատերազմն իր բոլոր ծավալուն քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական հետևանքներով թեւակոխել է 10-րդ ամիսը, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլև ավելի սրեցին բախումներն այդ երկրում:

Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։