Մոտ ապագայում Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ստեղծելու են գազային միություն
https://parstoday.ir/hy/news/world-i188038-Մոտ_ապագայում_Ռուսաստանը_Ղազախստանը_և_Ուզբեկստանը_ստեղծելու_են_գազային_միություն
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է մոտ ապագայում այս երկրի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև գազային միության ստեղծման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 17:47 Asia/Tehran
  • Մոտ ապագայում Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ստեղծելու են գազային միություն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է մոտ ապագայում այս երկրի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև գազային միության ստեղծման մասին։

Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարները վերջերս որոշել են գազային միություն ստեղծել այս երեք երկրների միջև։ Այս միության ստեղծման գաղափարը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. «Ելնելով այս երկրի, Ղազախստանի և Ուզբեկստանի առանձնահատկություններից  երեք երկրի միջև գազային միություն ստեղծելու գաղափարը շատ տեղին  է և բխում է վերջիններիս շահերից»:

Պեսկովը պարզաբանել է, որ այս նախագիծը ներառում է մեծ և ընդարձակ տարածք կարևոր տարածաշրջանում, որը կապում է երեք երկրների էներգիայի և գազի մատակարարման ուղիները։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակն  ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ և՛ Ղազախստանում, և՛ Ուզբեկստանում բավականին արագ է զարգանում տնտեսությունը, այդ թվում՝ աճում է գազի ներքին պահանջարկը։ Բացի դրանից, երկու երկրներն էլ առևտուր են անում արտաքին շուկաներում: Արտաքին շուկաներում առևտուր է անում, բնականաբար, նաև Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է նա։