Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ Պելեի
https://parstoday.ir/hy/news/world-i18805-Աշխարհի_լավագույն_ֆուտբոլիստները_ըստ_Պելեի
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն նշել է իր վարկածով աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստի անունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 14:33 Asia/Tehran
  • Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ Պելեի

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն նշել է իր վարկածով աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստի անունները:

«Պատմության հինգ լավագույն ֆուտբոլիստնե՞րը: Բարդ հարց է: Առաջին հերթին Դի Ստեֆանոն, այնուհետև Կրոյֆը, Բեկենբաուերը, Չարլթոնը, Մարադոնան: Ներկայիս սերնդից կառանձնացնեմ Մեսսիին: Ինձ ամենաշատը դուր է գալիս Լիոնելը: Նա ամենաբազմակողմանի ֆուտբոլիստն է: Մեսսին իմ սիրելի խաղացողն է, չնայած Ռոնալդուն և Նեյմարը նույնպես հիանալի են»,- Պելեի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

shabat.am

26/5/2016