Գերմանիայում պետական հեղաշրջման փորձ է կանխվել
https://parstoday.ir/hy/news/world-i188652-Գերմանիայում_պետական_հեղաշրջման_փորձ_է_կանխվել
Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում աջ ծայրահեղականների դեմ, որոնք, ըստ ամենայնի, ծրագրել էին գրոհել Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 16:49 Asia/Tehran
  • Գերմանիայում պետական հեղաշրջման փորձ է կանխվել

Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում աջ ծայրահեղականների դեմ, որոնք, ըստ ամենայնի, ծրագրել էին գրոհել Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը։

Պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով բերման է ենթարկվել 25 մարդ, խուզարկություններ են կատարվում աջ արմատականների 130 տներում ու բնակարաններում։

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվածների թվում կա ազգությամբ ռուս մի կին։