Պաղեստինը հրաժարվել է Իսրայելի հետ բանակցություններից առանց մի շարք պայմանների իրականացման
Հունվար 31, 2016 08:54 Asia/Tehran
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտնել է, որ Պաղեստինը մտադիր չէ բանակցություններ վարել Իսրայելի հետ, քանի դեռ «հրեական պետությունը շարունակում է խախտումներ անել Պաղեստինի բռնազավթված տարածքներում», հաղորդում է TASS-ը:
Աբասը ելույթ է ունեցել Եթովպիայում Աֆրիկյան միության գագաթնաժողովում, որտեղ նա մասնակցում է որպես պատվելի հյուր և հայտարարել, որ «Պաղեստինի իշխանությունները չեն համաձայնի Մերձավոր Արևելքում հակամարատության կարգավորման ժամանակավոր տարբերակներին»:
Նրա խոսքերով` լավագույն լուծումը երկու երկրների միջև խաղաղությունն ու բարիդրացիական հարաբերություններն են: Նա կրկին նշել է Պաղեստինի` անկախ պետություն ստեղծելու հակվածությունը` Երուսաղեմ մայրաքաղաքով:
Պիտակ