Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i189222-Հայաստան_Արցախ_միջանցքը_փակելու_հարցում_Թուրքիան_աջակցում_է_Ադրբեջանին._Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան–Արցախ միջանցքը փակած Ադրբեջանի քայլերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 15:13 Asia/Tehran
  • Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան–Արցախ միջանցքը փակած Ադրբեջանի քայլերին։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է «Լաչինի միջանցքը» ադրբեջանցիների կողմից փակելու թեմային։ Նա հայտարարել է, թե Ղարաբաղում հայերը Ադրբեջանին պատկանող հողերում հանքեր են շահագործում եւ թույլ չեն տալիս ադրբեջանցի մասնագետներին մոտենալ ստուգումների։ «Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են»,–պնդել է Չավուշօղլուն՝ նշելով, որ ադրբեջանցիներն իրավուքն ունեն իրենց իրավունքները պաշտպանեն եւ այդ հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

news.am