Բրիտանիան շարունակում է միջամտել Սաուդյան կոալիցիայի՝ Եմենի դեմ մղած պատերազմին
Declassified UK հետազոտական պարբերականը գրել է.«Բրիտանիան Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի մղած պատերազմի նկատմամբ միջամտողական մոտեցումը շարունակելով, Սաուդյան Արաբիային թույլ է տվել ռումբ ստեղծել»:
Բրիտանական Declassified UK պարբերականի փոխանցմամբ՝ 698 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բրիտանական այս լիցենզիաներն մեծ հավանականությամբ, տրվել են կառավարվող ռումբերի համար, որոնք օգտագործվել են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի մղած պատերազմում:
Եմենում պատերազմը շարունակվում է, և արևմտյան ու եվրոպական երկրները շարունակում են զենք ու զինտեխնիկա տրամադրել ագրեսորներին։
Մինչ այժմ եվրոպական և արևմտյան երկրներում մարդու իրավունքների խմբերի և սոցիալական ակտիվիստների կողմից բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Սաուդյան Արաբիային զենքի օգնությունը դադարեցնելու վերաբերյալ, սակայն արևմտյան կառավարությունները շահագրգռված չեն Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենքի վաճառքը դադարեցնելու հարցում: