Սիրիական ընդդիմությունը հրապարակել է Դամասկոսի հետ բանակցությունների սկսման պայմանները
Հունվար 31, 2016 09:05 Asia/Tehran
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը ՄԱԿ-ի հատուկ առաքելության ներակայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ քննարկել է Դամասկոսի հետ բանակցությունների սկսման պայմանները, որոնց իրագործման համար 48 ժամ կտրվի, գրում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանների թվում են «շրջափակման վերացումը, խաղաղ բնակչության վրա հարձակումները», եթե նշված ժամանակահատվածում այդ պայմանները չիրագործվեն՝ բանակցությունները չեն կայանա:
Աղբյուրի տվյալներով՝ «Ջեյշ ալ-Իսլամ» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների ներկայացուցիչներ բանակցողների պատվիրակության մեջ չկան:
Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը Ժնև է ժամանել հունվարի 30-ին:
Պիտակ