Հունվարի 31-ը առանց ինտերնետի միջազգային օրն է
Հունվարի 31-ը առանց ինտերնետի միջազգային օրն է (International Internet-Free Day):
Այն նշվում է ամեն տարի հունվարի վերջին կիրակի օրը: Այս տոնի գլխավոր նպատակն է գոնե մեկ օրով մարդկանց ամբողջությամբ շեղել համակարգիչներից ու համաշխարհային ցանցից, որպեսզի այդ օրն ապրեն բացառապես «իրական» աշխարհում, շփվեն այլ մարդկանց հետ կամ նվիրեն իրենց սիրելիի հոբբիին (իհարկե, որը կապ չունի համակարգչի հետ):
Այս տոնն իր պատմությունն սկսել է 2000-ական թվականներից, իսկ նախաձեռնողը ըստ որոշ տվյալների, եղել է «Սոցիալական հայտնագործությունների բրիտանական ինստիտուտը»: Այլ տվյալներով տոնի ստեղծողը բրիտանական «DoBe.org» առցանց-նախագիծն է:
Միակ բանը, որ հստակ է, այն է, որ առանց ինտերնետի միջազգային օրվա կազմակերպիչներ են դարձել հենց ակտիվ, առաջադեմ ինտերներ-օգտատերերը, հաղորդում է Calend-ը: