Ռուսաստան. Զելենսկու Վաշինգտոն այցի նպատակը Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմը շարունակելն է
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ Ուկրաինայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն ու պնդումները ցույց են տալիս, որ այս այցի նպատակը Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմը շարունակելն է։
Դեկտեմբերի 21-ին Անատոլի Անտոնովը Վաշինգտոնին մեղադրել է Մոսկվայի դեմ պրոքսի պատերազմ վարելու մեջ և հայտարարել, որ Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու բոլոր պնդումները ապացուցում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկություն չունի խաղաղ ճանապարհով լուծել հարցը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնն իր հսկայական ռեսուրսները, զենքերն ու հետախուզական հնարավորությունները կենտրոնացրել է Կիևի վրա՝ ռազմադաշտում ռուսներին հաղթելու խելահեղ գաղափարը հետապնդելու համար։
Անդրադառնալով Կիևին Patriot հրթիռներ տրամադրելու ԱՄՆ-ի որոշմանը, Անատոլի Անտոնովը զգուշացրել է, որ նման զենքերը կլինեն ռուսական բանակի օրինական թիրախները։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը նույնպես զգուշացրել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելու շարունակումը կհանգեցնի այդ երկրում պատերազմի խորացմանը։
Վլադիմիր Զելենսկին այցելել է Վաշինգտոն՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու և պատերազմին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակվելու ակնկալիքով: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ նա կրկնելով Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության և Մոսկվայի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին պնդումը, ԱՄՆ-ի կոնգրեսին կոչ է արել աջակցել Ուկրաինային: