Երևանը և Բաքուն պետք է գտնեն կարգավորման ուղիներ. Սերգեյ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i189822-Երևանը_և_Բաքուն_պետք_է_գտնեն_կարգավորման_ուղիներ._Սերգեյ_Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղության համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 14:19 Asia/Tehran
  • Երևանը և Բաքուն պետք է գտնեն կարգավորման ուղիներ. Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղության համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։

«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ, որոնց վրա աշխատանք է տարվում, բայց, իհարկե, լավ կլիներ արագացնել այդ աշխատանքը: Եվ ինչ հարցեր էլ ծագեն տեղում, ես համոզված եմ, որ առավել ևս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող նախապատրաստել բոլոր հարցերի կարգավորման համար», - ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Լավրովը ափսոսանք է հայտնել արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշման կապակցությամբ։

«Այսօր մենք պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը: Մենք պատրաստվում էինք այս իրադարձությանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով: Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։

armenpress.am