ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 17-ի
https://parstoday.ir/hy/news/world-i189882-ԱՄՆ_ում_ձմեռային_փոթորկի_զոհերի_թիվը_հասել_է_17_ի
Երեկվանից ԱՄՆ-ում ուժգնացած ձմեռային փոթորկի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ հոսանքազրկվել է և առնվազն 17 մարդ է մահացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 14:25 Asia/Tehran

Երեկվանից ԱՄՆ-ում ուժգնացած ձմեռային փոթորկի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ հոսանքազրկվել է և առնվազն 17 մարդ է մահացել:

Հղում անելով CNN-նի և Sky News-ին  ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ  Ամանորի նախաշեմին մահացու ցուրտը տարածվել է Ամերիկայի հյուսիսից հարավ, այնպես որ ԱՄՆ-ի որոշ  արևելյան  շրջաններում փոթորիկը,  որի նմանը գրանցվում է կես դարը մեկ անգամ, կտրուկ սառնամանիքներ է գրանցել՝ մինչև  -40C և սուրբծննդյան ուղևորությունների շեմին քաոսի պատճառ դարձել։Հազարավոր ավիաչվերթներ հետաձգվել են, իսկ երկրի մի շարք հիմնական ավտոմայրուղիներ փակված են մնացել:

Չորեքշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է փոթորկի հետևանքով 17 մահվան դեպք, որոնց մեծ մասը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանք է: Նման իրավիճակում ավելի քան մեկ միլիոն մարդ պայքարում է հոսանքազրկման դեմ։

Reuters լրատվական գործակալությունն այդ մասին գրել է.«Սառը ցուրտը և քամին առաջացրել են էլեկտրաէներգիայի անջատումներ և կրճատել էներգիայի արտադրությունը Միացյալ Նահանգներում, ինչը բարձրացրել է ջեռուցման և էլեկտրաէներգիայի գինը»։

Տեխասի նավթավերամշակման գործարանները կրճատել են բենզինի և դիզելային վառելիքի արտադրությունը սարքավորումների խափանման պատճառով: Հյուսիսային Դակոտայից Տեխաս տանող նավթի և գազի ավտոմայրուղու սառցակալվելու պատճառով  նույնպես կրճատվել է նավթի ու գազի մատակարարումը: