Աշխարհում մոտ 350 միլիոն մարդ պարենային անապահովության թիրախում է
https://parstoday.ir/hy/news/world-i189966-Աշխարհում_մոտ_350_միլիոն_մարդ_պարենային_անապահովության_թիրախում_է
Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ աշխարհում գրեթե 350 միլիոն մարդ տառապում է պարենային անապահովությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2022 15:08 Asia/Tehran

Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ աշխարհում գրեթե 350 միլիոն մարդ տառապում է պարենային անապահովությունից։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ աշխարհում 349 միլիոն մարդ չգիտի, թե ինչպես ապահովի իր հաջորդ սնունդը, և այդ թիվը գնալով ավելանում է։

Միջազգային կազմակերպությունը նաև հայտնել է, որ մինչև 2022 թվականի վերջը սննդամթերք կբաժանի աշխարհի ամենախոցելի 150 միլիոն մարդկանց։

Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տնտեսական փորձագետները նշել են, որ մի շարք գործոններ, այդ թվում՝ կորոնավիրուսը, հակամարտությունները, եղանակային անսպասելի իրադարձությունները, ինչպիսիք են աննախադեպ ջրհեղեղներն ու երաշտները, էներգակիրների գները և Ուկրաինայում պատերազմը հանգեցրել են աշխարհում պարենային անապահովության: