ԱՄՆ-ում փոթորիկի հետևանքով զոհվել է 34 մարդ
ԱՄՆ տարբեր նահանգներում փոթորիկի պատճառով զոհվել է 34 մարդ: Նրանց մեծ մասը մահացել է սառնամանիքից առաջացած ավտովթարներից կամ ժամանակին օգնություն չստանալու պատճառով:
ԱՄՆ-ում այս տարի մոլեգնող սառնամանիքների ու փոթորիկների ծավալն աննախադեպ է և քաղաքացիների 60 տոկոսը զգուշացվել է ցրտահարության ու փոթորիկի վտանգի մասին:
Ձմեռային փոթորկի հետևանքով ամենամեծ վնասը կրել է Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքը, որտեղ մահացել է առնվազն 12 մարդ։ Օհայո նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է ութ հոգի: Եվս երկու մահվան դեպք է գրանցվե Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում:
Կանխատեսվում է, որ զոհերի թիվը կաճի, քանի որ առատ տեղումների պատճառով, շատերը փակված են մնացել տանը, իսկ տասնյակ հազարավոր բաժանորդներ զրկվել են էլեկտրականությունից:
Կիրակի օրը տեղի ունեցած փոթորիկի պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 1700 չվերթ: