ԱՄՆ-ում փոթորկի ու սառնամանիքի հետևանքով մարդիկ թալանել են խանութները
https://parstoday.ir/hy/news/world-i190086-ԱՄՆ_ում_փոթորկի_ու_սառնամանիքի_հետևանքով_մարդիկ_թալանել_են_խանութները
ԱՄՆ-ում ցրտի և սառնամանիքի սաստիկ ալիքի հետ միաժամանակ այս երկրի որոշ քաղաքներում մարդիկ հարձակվել են խանութների վրա՝ իրենց կարիքները հոգալու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 14:29 Asia/Tehran

ԱՄՆ-ում ցրտի և սառնամանիքի սաստիկ ալիքի հետ միաժամանակ այս երկրի որոշ քաղաքներում մարդիկ հարձակվել են խանութների վրա՝ իրենց կարիքները հոգալու համար։

Ավելի վաղ սոցցանցերում հրապարակվել էին նկարներ, որոնցում երևում էր, որ Բուֆալո քաղաքի խանութներն ու սուպերմարկետները, որոնք տուժել են առատ ձյունից և ձնաբքից, թալանվել են մարդկանց կողմից։

Ոստիկանությունը հետաքննում է կողոպուտի և խանութների գողության մասին ահազանգերը: 

Ամերիկայում ծայրահեղ ցրտի ալիքը և աննախադեպ փոթորիկը մինչ այժմ առնվազն 55 մարդու կյանք են խլել։

Նշվում է, որ մինչև շաբաթվա վերջ ծայրահեղ ցրտի ալիքը կուժեղանա Նյու Յորք նահանգում, հատկապես Բուֆալոյում։

ABC News-ը նաև հաղորդել է, որ այս ձմեռային փոթորկի ծավալը գրեթե աննախադեպ է և տարածվում է Կանադայի սահմանի մոտ գտնվող Մեծ լճից մինչև Մեքսիկայի սահմանին գտնվող Ռիո Գրանդե:

ABC News-ը հավելում է.«Ամերիկայի ողջ բնակչության ավելի քան 60 տոկոսը տուժել է այս փոթորիկից և ստացել է փոթորկի եղանակի մասին նախազգուշացումներ և խորհուրդներ»:

Սուրբ Ծննդյան բազմաթիվ ուղևորություններ չեղյալ են հայտարարվել փոթորիկների և վատ եղանակի պատճառով։