Ակցիայի մասնակից արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ
Դեկտեմբեր 27, 2022 14:45 Asia/Tehran
Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա շարժված արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը:
«Մեզ մի քանի գնդապետներ ասացին՝ Վոլկովը հանդիպման է։ Մենք սպասելու ենք մինչեւ Վոլկովը գա, եւ մեր հիմնական պահանջն ուղղենք նրան՝ կյանքի ճանապարհի բացումը։ Ռուսները մեզ հավաստաիացնում էին երեք օր առաջ, որ երեկ ճանապարհը բաց է լինելու։ Մեր անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, եւ իրենք պետք է հետեւեն իրենց պարտավորություններին»,- նշեց նա։
news.am
Պիտակ