Թուրքիան և Ադրբեջանը չպետք է խախտեն ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i190248-Թուրքիան_և_Ադրբեջանը_չպետք_է_խախտեն_ուժերի_հավասարակշռությունն_Անդրկովկասում._Զախարովա
Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 14:03 Asia/Tehran
  • Թուրքիան և Ադրբեջանը չպետք է խախտեն ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում. Զախարովա

Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զարգացնելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն այլ պետությունների հետ։ Միևնույն ժամանակ մենք կանոնավոր կերպով գործընկերներին հասկացնում ենք այն թեզը, որ այդ փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի ստեղծված հավասրակշռությունն Անդրկովկասում»,–ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ դա հավասարապես վերաբերում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ է դրված մինչև 2025 թվականն ադրբեջանական բանակի մակարդակը հասցնել Թուրքիայի ԶՈւ–ի մակարդակին։ Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ–ն մինչ այդ պետք է համապատասխանի թուրքական բանակի բոլոր պահանջներին և չափորոշիչներին։ Աքարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ–ն միասնական օրգանիզմ են դառնում և երկու պետությունների առաջ կանգնած ընդհանուր խնդիրներ են կատարելու։  

armeniasputnik.am