Իրաքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ Դիմադրության նահատակների մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i190288-Իրաքում_տարբեր_միջոցառումներ_են_կազմակերպվում_Դիմադրության_նահատակների_մահվան_երրորդ_տարելիցի_կապակցությամբ
Իրաքի տարբեր քաղաքներում անցկացվում են արարողություններ՝ նվիրված Դիմադրության նահատակնր Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեյդի ալ-Մոհանդեսի հիշատակին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 11:45 Asia/Tehran
  • Իրաքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ Դիմադրության  նահատակների մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ

Իրաքի տարբեր քաղաքներում անցկացվում են արարողություններ՝ նվիրված Դիմադրության նահատակնր Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեյդի ալ-Մոհանդեսի հիշատակին:

Բաղդադի Քարադե թաղամասում երեկ կայացել է սգո երթ՝  իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության օրվա և Դիմադրության նահատակների մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ:

Քերքուքում տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ «Նահատակություն և ինքնիշխանություն» խորագրով:

Ալ-Նասիրեյի Ալշեյխ Ալամ հրապարակում նույնպես տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի մասնակիցները վերահաստատել են իրենց ուխտը Դիմադրության նահատակների հետ: Իրաքի Վասաթ նահանգում կայացել է Դիմադրության նահատակների մահվան երրորդ տարելիցին նվիրված արարողություն, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Շաբաթ և կիրակի օրերին նույնպես Իրաքի տարբեր շրջաններում տեղի կունենան Դիմադրության նահատակների մահվան երրորդ տարելիցին նվիրված արարողություններ, այդ թվում՝ հանդիպումներ, երթեր, պոեզիայի երեկոներ և այլն:

ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով Իրաք էր մեկնել այդ երկրի իշխանությունների պաշտոնական հրավերով, Իրաքի Հաշդ ալ-Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները, նահատակվեցին 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդնավակայանի մերձակայքում ամերիկյան ուժերի իրականացրած ավիահարձակման հետևանքով: