ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակասիոնիստական բանաձեւ է հաստատվել
https://parstoday.ir/hy/news/world-i190366-ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայում_հակասիոնիստական_բանաձեւ_է_հաստատվել
ՄԱԿ-ը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Արդարադատության միջազգային դատարանի կողմից Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիայի իրավական բնույթի վերաբերյալ իրավական որոշում կայացնելու Պաղեստինի խնդրանքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 08:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակասիոնիստական բանաձեւ է հաստատվել

ՄԱԿ-ը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Արդարադատության միջազգային դատարանի կողմից Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիայի իրավական բնույթի վերաբերյալ իրավական որոշում կայացնելու Պաղեստինի խնդրանքին։

Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շաբաթ օրը ձայների մեծամասնությամբ հաստատել է Իսրայելի օկուպացիայի իրավական բնույթի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից իրավական վճիռ կայացնելու մասին պաղեստինյան խնդրանքի նախագիծը՝ Պաղեստինի հողի, այդ թվում՝ օկուպացված Երուսաղեմի մասին։
Ըստ այս հաղորդման՝ նախագծին կողմ է քվեարկել անդամ 87 երկիր, դեմ՝ 26 անդամ, իսկ քվեարկությանը չի մասնակցել 53 երկիր։
ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը շնորհակալություն է հայտնել նախագծին կողմ քվեարկած պատվիրակություններին և ասել է. «Այս քվերակությամբ ՄԱԿ-ը ցանկանում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռ կայացնել՝ կապված Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման և օկուպացիայի իրավունքի խախտման, քաղաքաշինության և պաղեստինյան հողերի բռնագրավված տարածքներին միացնելու հետ»:
Մանսուրը նշել է. «Այս քվեարկությունը տեղի է ունեցել Իսրայելի կաբինետի ձևավորումից ընդամենը մեկ օր անց, որի ծրագրերի առաջնահերթությունն ավանաշինության քաղաքականության ընդլայնումն է»։