Հրազենն ամերիկացի երեխաների մահվան դեպքերի 97 տոկոսի պատճառն է հանդիսանում
New York Times-ի թղթակիցը թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ում երեխաների մահվան դեպքերի 97 տոկոսն իրականանում է հրազենով:
New York Times-ի թղթակից Շերիլ Օսվաբերգն իր թվիթում նշել է,որ զենքով բռնությունը որպես Միացյալ Նահանգներում երեխաների մահվան հիմնական պատճառ առաջ է անցել ավտովթարներից:
ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների միջև հրազենային բռնության վիճակագրության համեմատությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները միանգամայն բացառիկ երկիր է: Թեև Միացյալ Նահանգները կազմում է աշխարհի բնակչության մոտ 5 տոկոսը, սակայն այնտեղ է ապրում զենքով զանգվածային սպանություններ կատարողների մոտ 31 տոկոսը:
Քննարկումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետևանքով մահացությունների թիվը հասել է ամենաբարձր մակարդակին վերջին երեսուն տարվա ընթացքում։
Թեև շատ ամերիկացիներ արդեն մի քանի տարի բողոքում են ԱՄՆ-ում զենք կրելու և ունենալու ազատության դեմ՝ պահանջելով բարեփոխել իրենց երկրի օրենքներն այս ոլորտում, սակայն զենքի լոբբին այնքան հզոր է այդ երկրում, որ Կոնգրեսը մինչ այժմ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել ԱՄՆ-ում զենք կրելը սահմանափակելու ուղղությամբ։