Պուտինը հանձնարարել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i190736-Պուտինը_հանձնարարել_է_հրադադարի_ռեժիմ_սահմանել_Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով պատրիարք Կիրիլի ուղերձը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2023 16:02 Asia/Tehran
  • Պուտինը հանձնարարել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով պատրիարք Կիրիլի ուղերձը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը կոչ է անում ուկրաինական կողմին ևս հայտարարել հրադադարի ռեժիմ և հնարավորություն տալ քաղաքացիներին մասնակցել Սուրբ Ծննդյան արարողություններին:

«Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հրադադար հայտարարել և հնարավորություն տալ նրանց Սուրբ Ծննդյան ճրագալույցի, ինչպես նաև Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել եկեղեցական արարողություններին», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 314-րդ օրը։

armeniasputnik.am