Ֆրանսիայի ոստիկանները բռնություն են գործադրում անօթևանների նկատմամբ
Հունվար 09, 2023 09:03 Asia/Tehran
Օրերս համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ֆրանսիացի ոստիկանները բռնություն են գործադրում անօթևաններրի նկատմամբ: Ոստիկանների այս քայլը բողոքի մեծ ալիք է բարձրացրել օգտատերերի շրջանում:
Նրանք նշել են, որ ցուրտ եղանակին, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի ֆոնին, մարդկանց օգնելու փոխարեն, ոստիկանությունն ավելացնում է նրանց տառապանքը։
Հարկ է նշել, որ Ֆրանսիայում կյանքի միջին տևողությունն 80 տարի է, սակայն անօթևանների դեպքում այն չի գերազանցում 48 տարին։