Մեկնաբանություն- ԱՄՆ-ն ու Բրիտանիան շարունակում են Պեկինի դեմ ուղղված գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i191208-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_ու_Բրիտանիան_շարունակում_են_Պեկինի_դեմ_ուղղված_գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել են իրենց ճապոնացի գործընկերներ Յոսիմասա Հայաշիի և Յասուկազու Համադայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2023 08:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ն ու Բրիտանիան շարունակում են Պեկինի դեմ ուղղված գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել են իրենց ճապոնացի գործընկերներ Յոսիմասա Հայաշիի և Յասուկազու Համադայի հետ։

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարելով երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, նախարարները նշել են, որ Չինաստանը համարվում է երկու երկրների ամենամեծ ընդհանուր ռազմավարական սպառնալիքը:

Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Վաշինգտոնն ու Տոկիոն Չինաստանը համարում են ընդհանուր սպառնալիք»:

Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայաշին ասել է. «Չինաստանի սպառնալիքն աննախադեպ է: Այդ երկիրը գործում է միայն իր շահերին համապատասխան։ Մենք կրկնում ենք մեր հակազդեցությունը Չինաստանի գործողություններին և աջակցությունը Թայվանի նեղուցում խաղաղության պահպանմանը»։

Արևմուտքի հակաչինական արշավի շրջանակներում, չորեքշաբթի օրը  Լոնդոնում կայացած հանդիպմանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և նրա ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդան ստորագրել են կարևոր ռազմական պայմանագիր։ Պայամանգիրը Բրիտանիային ու Ճապոնիային թույլ է տալիս զինված ուժ տեղակայել միմյանց տարածքներում: Լոնդոնը հայտարարել է, որ վերջին 100 տարում սա երկու երկրների միջև ստորագրված ամենակարևոր ռազմական պայմանագիրն է։

Ռիշի Սոնակն այս կապակցությամբ ասել է. «Մենք ունենք բազմաթիվ ընդհանրություններ, այդ թվում՝ աշխարհի ընդհանուր տեսլականը, սպառնալիքների և մարտահրավերների ընդհանուր ըմբռնումը և աշխարհում մեր տեղը գլոբալ բարօրության համար օգտագործելու  ցանկությունը»:

Բրիտանիան այժմ միակ եվրոպական երկիրն է, որը նման պայմանագիր է կնքել Ճապոնիայի հետ: Պայմանագիրը ստորագրվել է Բրիտանիայի արտաքին քաղաքականության ռազմավարաության շրջանակում, որը կենտրոնացած է հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առևտրային և անվտանգության հարաբերությունների ամրապնդման վրա:

ԱՄՆ-ի ու Բրիտանիայի գորոծղություններն իրականացվում են հակաչինական քաղաքականության շրջանակներում: 2022 թվականի հոկտեմբերի վերջին հրապարակած Ազգային պաշտպանության ռազմավարության փաստաթղթում Պենտագոնը հայտարարել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն է։

Փաստաթղթում ասվում է, որ Չինաստանը փորձում է փոխել հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և միջազգային համակարգը՝ ըստ իր շահերի և ավտորիտար նախասիրությունների, իսկ Թայվանի նկատմամբ «Չինաստանի թշնամական քաղաքականությունը», բնութագրվում է որպես ապակայունացնող և տարածաշրջանում խաղաղությանը սպառնացող:

Վաշինգտոնում բազմիցս հայտարարել են, որ Չինաստանը Միացյալ Նահանգների համար ամենակարևոր աշխարհաքաղաքական մարտահրավերն է և Պեկինը մտադիր է փոխել միջազգային աշխարհակարգը: Նման հայտարարությունների պատճառը տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող մրցակցությունն է:

Վաշինգտոնը կարևոր փաստաթղթերում նշում է, որ  Չինաստանն  իր և արևմտյան աշխարհի դեմ ուղղված ամենակարևոր սպառնալիքն է և անհրաժեշտ է դիմակայել Պեկինի հավակնություններին: Կոնգրսում հանրապետականների իշխանության գալուց հետո, երկու երկրների հարաբերությունները թևակոխել են նոր փուլ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Քևին Մաքքարթին իր նախագահության առաջին օրերին վերջնագիր է ներկայացրել  Չինաստանի և հայտարարել, որ Հանրապետական կուսակցության  դիրքորոշումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության դեմ է:

Մաքքարիթն հայտարարել է. «Հանրապետականների ղեկավարած Ներկայացուցիչների պալատը դեմ է կանգնելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը: Մենք պետք է վերջ տանք   Չինաստանից կախվածությանը, դեմ կանգնենքն այդ երկրի կոմունիստների կողմից իրականացվող ցեղասպանությանը և պաշտպանենք մեր ինքնիշխանությունն ու ազգային շահերը»:

Հատկանշական է, որ 2022թ նոյեմբերին,  Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարները Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացած հանդիպմանը հույս հայտնեցին, որ երկու համաշխարհային տերությունները ուղիներ կգտնեն հարաբերությունների արագ անկումը կանխելու և հակամարտություններից խուսափելու համար։