ՄԱԿ-ը զգուշացրել է Աֆղանստանում ջերմաստիճանի անկման հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i191278-ՄԱԿ_ը_զգուշացրել_է_Աֆղանստանում_ջերմաստիճանի_անկման_հետևանքների_կապակցությամբ
Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակը զգուշացրել է այս երկրում ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքների կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2023 11:49 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացրել է Աֆղանստանում ջերմաստիճանի անկման հետևանքների կապակցությամբ

Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակը զգուշացրել է այս երկրում ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքների կապակցությամբ:

Աֆղանստանի որոշ հատվածներում -35 ջերմաստիճանը մտահոգիչ պայմաններ է ստեղծել այդ շրջաններում բնակվող քաղաքացիների համար։
Սա այն պայմաններում, երբ երկրի հյուսիսային նահանգների մեծ մասում էլեկտրաէներգիան անջատվել է։Աֆղանստանի ձայն (Ավա) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը մտահոգություն է հայտնել Աֆղանստանի տարբեր շրջաններում վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման կապակցությամբ և կոչ է արել կազմակերպություններին ավելի շատ օգնություն ցուցաբերել խոցելի խմբերին:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը հայտարարել է. «Աֆղանստանը գտնվում է անդունդի եզրին, և այս երկրում ավելի քան 28 միլիոն մարդ 2023 թվականին մարդասիրական օգնության կարիք ունի»։