Պուտին. Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը դրական միտում ունի
Ռուսաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Ուկրաինայում երկրի ռազմական գործողությունների կապակցությամբ, իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակը բնութագրել է բարենպաստ:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում երկրի ռազմական գործողությունը դրական միտում է ցույց տալիս, և նա հույս ունի, որ ռուս զինվորականները ավելիին կհասնեն։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակին Ուկրաինայի հետ պատերազմի պայմաններում, Վլադիմիր Պուտինն ասել է, որ տնտեսական իրավիճակը կայուն է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ երկրի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի արևելքում գտնվող Սոլեդար քաղաքը։
Հայտարարության մեջ ասված է.«Միայն վերջին երեք օրվա ընթացքում Սոլեդար քաղաքում ռուս զինվորականների գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 700 ուկրաինացի զինվոր և երկրի զինված ուժերի ավելի քան 300 սպառազինական միավոր»։
Ուկրաինայում պատերազմը քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային բոլոր հետևանքներով տասնմեկերորդ ամիսն է թիկունքում թողնում, և արևմտյան երկրները դեռ շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։
Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինտեխնիկա մատակարարելով, ոչ միայն քայլեր չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ խթանեցին հակամարտության սրումն այդ երկրում:
Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն երկարաձգելու է հակամարտությունն այդ երկրում և ունենալու է անկանխատեսելի հետևանքներ։