Բարսելոնան նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը
Հունվար 16, 2023 06:19 Asia/Tehran
3-1 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնան» նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը: Ռիադի «Քինգ Ֆահդ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Խաղը վարում էր Ռիկարդո դե Բուրգոսը:
«Բարսան» Սուպերգավաթը ստացել է 13 անգամ, իսկ «Ռեալը»՝ 12։
Ընդհանուր առմամբ, երկու թիմերը հանդիպել են 250 անգամ: Հանդիպումներում «Ռեալը» հաղթել է 101 անգամ, «Բարսան»՝ 97: 52 անգամ խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով: