Ամերիկացիները բողոքում են Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i191384-Ամերիկացիները_բողոքում_են_Ուկրաինային_ՆԱՏՕ_ի_աջակցության_դեմ
Հարյուրավոր ամերիկաիցներ մասնակցել են Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական ու ֆինանսական օգնության դեմ բողոքի ցույցին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2023 10:52 Asia/Tehran

Հարյուրավոր ամերիկաիցներ մասնակցել են Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական ու ֆինանսական օգնության դեմ բողոքի ցույցին:

Նյու Յորքում կայացած ցույցի մասնակիցները  պահանջել են անհապաղ դադարեցնել Բայդենի կառավարության ֆինանսական աջակցությունը Ուկրաինային և գումարները հենց երկրի ներսում  հատկացնել սոցիալական ծառայություններին, այդ թվում՝ կրթության ու բնակարանների լորոտւմ: 
Միևնույն ժամանակ, ԱՄՆ բանակի միացյալ  շտաբերի հրամանատար, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ երկրի բանակը Գերմանիայում վարժանքներ է անցկացնում ուկրաինացի զինվորների համար: 
Մարկ Միլին հավելել է, որ  վարժանքների նպատակն է 500 զինվորներից բաղկացած գումարտակը մարտի դաշտ վերադարձնել առաջիկա հինգից ութ շաբաթվա ընթացքում: 
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս հավանություն տվեց Ուկրաինային 45 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական և ֆինանսական օգնության փաթեթին:
«Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնը»  (CSIS)  հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի սկզբից ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային տրամադրել է մոտ 100 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։