Գերմանացի բնապահպանները բողոքել են ոստիկանության կոշտ վերաբերմունքի դեմ
(last modified Mon, 16 Jan 2023 09:20:03 GMT )
Հունվար 16, 2023 12:50 Asia/Tehran

Գերմանացի բնապահպանները դատապարտել են ոստիկանության կողմից կիրառվող բռնությունը:

Դեպի  Եվրոպա ռուսական գազի մատակարարման դադարեցումից հետո և էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որի հետևանքով երկրում գրանցվել է գնաճ, Գերմանիայի կառավարությունը սկսել է կառուցել ածուխով աշխատող էլեկտրակայաններ  և երկարացնել   ատոմակայանների կյանքը։


Արևմտյան Գերմանիայի գյուղերից մեկն ածխի հանքի ընդլայնման համար քանդելու դեմ բողոքող բնապահպանները ոստիկանությանը մեղադրել են ցուցարարների նկատմամբ  բռնություն  կիրառելու մեջ:
Ակտիվիստների խոսնակ Ինդիգո Դրաուն  ասել է. «Ոստիկանները դաժանաբար են գործել և ծեծել են ցուցարարներին, հատկապես հարվածելով նրանց գլխին»։ Բնապահպանները  ոստիկաններին մեղադրել են ցուցարարներին ցրելու համար մահակներ, պղպեղի գազ, ջրցան մեքենաներ, շներ և ձիեր կիրառելու մեջ: 
Բժիշկ Բիրտե Շրամը հայտնել է, որ առնվազն 20 բնապահպան ակտիվիստ տեղափոխվել է հիվանդանոց:
Անցած չորեքշաբթի օրվանից սկսած՝ գերմանացի հարյուրավոր ոստիկաններ փորձում են երկրի արևմուտքում գտնվող լքված Լյուետցերաթ գյուղից  տարհանել բնապահպան ակտիվիստներին: Ցուցարարներին ցրելու համար, ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ և մահակներ: