Եվրամիություն. ՀԳՀԾ-ն դեռ ողջ է
(last modified Mon, 16 Jan 2023 14:49:08 GMT )
Հունվար 16, 2023 18:19 Asia/Tehran
  • Եվրամիություն. ՀԳՀԾ-ն դեռ ողջ է

Չնայած հակահեղափոխական վերջին զարգացումներին, Եվրամիությունը հայտարարել է, որ շարունակվում են ջանքերը պատժամիջոցները չեղարկելու բանակցությունները փակուղուց դուրս բերելու համար:

Երկուշաբթի օրը, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Փիթեր Ստանոն ասել է.«ՀԳՀԾ-ն անշուշտ դեռ ողջ է և ինչպես Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ՝ Ջոզեֆ Բորելն է հայտարարել, բանակցությունները փակուղային վիճակում են և ձգտում ենք դուրս գալ այդ վիճակից»:

Նշելով, որ պայմանները բարդ են, Ստանոն ասել է.«Մենք շարունակում ենք խորհրդակցությունները, և այս առումով Գերագույն ներկայացուցիչը մշտական ​​կապի մեջ է Իրանի արտաքին գործերի նախարարի և ՀԳՀԾ-ի այլ մասնակիցների հետ, որպեսզի կարողանանք առաջ շարժվել և ունենալ վերջնական պատասխան»։

Վիեննայի բանակցություններին մասնակից երկրները կողմ են բանակցությունները արագ արդյունավորմանը: Իրանն ասում է ամերիկյան կողմը իրատեսական մոտեցում դրսևորելու դեպքում, հնարավոր է Վիեննայում համաձայնության կայացումը: