Թալիբները ներկայացրել են Աֆղանստանի պատմության մեջ առաջին սուպերքարի նախատիպը
ENTOP ընկերության աֆղանցի մասնագետները թողարկել են երկրի պատմության մեջ առաջին Mada 9 սուպերքարի նախատիպը։ Այդ մասին հաղորդում է ToloNews հեռուստաալիքը։ Ավտոմեքենան ստեղծելու համար ինժեներներից հինգ տարի է պահանջվել։
2021 թվականից Աֆղանստանի իշխանությունը «Թալիբան»-ի ձեռքում է։ Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը սոցցանցի իր էջում հրապարակել է ավտոմեքենայի լուսանկար եւ ասել է, որ Mada 9-ը իր երկրի հպարտությունն է, եւ շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աշխատել են դրա վրա։ Իր հերթին ENTOP-ի ղեկավար Մոհամմադ Ռիզա Ահմադին նշել է, որ սուպերմեքենան պետք է բարձրացնի Աֆղանստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Mada 9-ի տեխնիկական բնութագրերը դեռ հայտնի չեն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սուպերքարի մեջ տեղադրված է Toyota Corolla-ի փոփոխված ուժային ագրեգատ, որը հարմարեցված է լուրջ ծանրաբեռնվածության համար։ Հետագայում նախատեսվում է մեքենան էլեկտրական շարժիչով հագեցնել։
Սուպերքարի թափքը պատրաստված է կոմպոզիտային նյութերից։ Բացառված չէ, որ Mada 9-ը ստանա կախոց՝ գետնից փոփոխական բարձրությամբ:
Մոտ ապագայում Mada 9-ի թեստային փորձարկումներ կարվեն։ Մեքենան կառաջարկվի տեղական շուկայում, սակայն բացառված չէ, որ մեքենաների մի մասն արտահանվի։
news.am