Հունվար 22, 2023 18:32 Asia/Tehran
  • Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը

Դուբայում (ԱՄԷ) բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:

Բացման արարողությանը հնարավոր է եղել ներկա լինել միայն անձնական հրավերով։

Նշվում է, որ պրեմիում դասի հյուրանոցում մեկ գիշերը կարժենա մոտ 200 000 դոլար։ Ծառայությունը ներառում է անձնական սպասավորի տրամադրում: Բացի այդ, նրանց առաջարկվում են մաքուր ոսկով պատված պատրաստված ատամի խոզանակներ, ածելիներ և սանրեր։

Հյուրանոցի ներսում գտնվող խանութներում կվաճառվեն Պիկասոյի կտավները։

tert.am

Պիտակ