Համազգային գործադուլ Իտալիայի լցակայաններում
https://parstoday.ir/hy/news/world-i192066-Համազգային_գործադուլ_Իտալիայի_լցակայաններում
Տնտեսական ճգնաժամի շարունակությունը և Իտալիայում վառելիքի գների աճը ստիպեցին փակել գազալցակայաններն այս երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 08:31 Asia/Tehran

Տնտեսական ճգնաժամի շարունակությունը և Իտալիայում վառելիքի գների աճը ստիպեցին փակել գազալցակայաններն այս երկրում:

Իտալիայի ժողովուրդը, որը մինչ ուկրաինական պատերազմը պայքարում էր կենսապահովման բարձր գնի դեմ, այժմ ավելի լուրջ վնաս է հասցվում իրենց ապրուստին, քանի որ ուկրաինական հակամարտությունները հանգեցրել են վառելիքի և սննդի գների բարձրացմանը և երկրում գնաճը հասել է երկնիշ թվերի:

Իտալիայի բենզինի և դիզելային վառելիքի մատակարարման ընկերություններին առընթեր արհմիությունները 48 ժամով գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի՝ կառավարության կողմից վառելիքի գնի զեղչը չեղարկող կանոնակարգի, ինչպես նաև վարչապետի պալատի թափանցիկության հրահանգի դեմ:

Գազալցակայանների գործադուլը մեկնարկել է երեքշաբթի օրը և կշարունակվի մինչև հինգշաբթի:

Այս համընդհանուր գործադուլը առաջին մեծ գործադուլն է Իտալիայի վարչապետ «Ջորջա Մելոնիի» կառավարության դեմ: 

Իտալիայում էներգակիրների գների աննախադեպ բարձրացումը այս երկրի բնակիչներին կանգնեցրել է բազմաթիվ խնդիրների առաջ։

Մելոնիի աջակողմյան կառավարությունը, որը պաշտոնը ստանձնեց 2022 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո, Նոր տարվա սկզբից չեղյալ հայտարարեց վառելիքի գների 20 տոկոս նվազումը։

Իտալիայում, բացի ավելացված արժեքի հարկից, որն այս երկրում բենզինի և դիզվառելիքի գների 22 տոկոս մասնաբաժին ունի, կա 17 այլ հարկատեսակների երկար ցուցակ, ինչը առավել քան երբևէ բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացման պատճառ է դարձել:

Իտալիայում բենզինի և դիզելային վառելիքի ուղղակի և անուղղակի հարկերի սահմանումն առաջացրել է ժողովրդի բուռն բողոքը։