Թուրքիայի կառավարության գլխավոր ընդդիմադիր կուսակցություն. Էրդողանը չի կարող լինել նախագահի թեկնածու
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորն ասել է, որ այս երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում։
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օզգուր Օզելը նշել է, որ ըստ սահմանադրության՝միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Նա ասել է. «Եթե Էրդողանը պաշտոնապես հայտարարի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, իսկ Գերագույն Ընտրական խորհուրդը համաձայնի, ապա դա հանցագործություն է»։
Օզելը հայտարարելով, որ Ընտրական գերագույն խորհուրդը պետք է գործի ըստ օրենքների , հավելել է.«Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ առաջադրվել որպես նախագահի թեկնածու»:
Որոշ թուրք իրավաբաններ ասում են, որ դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի քաղաքական համակարգը խորհրդարանականից դարձել է նախագահական, իսկ նախագահական համակարգի ժամանակ ընդամենը մեկ անգամ առաջադրված Էրդողանն իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին,