Վարշավայի գագաթաժողովում կքննարկվի ԻՊ-ի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի մասնակցության պարամետրերը
Մայիս 29, 2016 10:47 Asia/Tehran
Վարշավայում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ քննարկվելու է ԻՊ խմբավորման դեմ պատերազմին ՆԱՏՕ-ի մասնակցության պարամետրերը: Այս մասին հայտնում է Daily World News-ը:
«ՆԱՏՕ-ն պետք է շատ կարեւոր դեր խաղա: Մի կողմից, կարող է ընդլայնվել իրաքցի զինվորականների նախապատրաստությունը, որը մինչ այժմ կատարվում էր Հորդանանում: Բացի այդ, AWACS հետախույզ ինքնաթիռները կարող են կարեւոր առաջադրանքներ ստանձնել` օգնություն տրամադրելով կոալիցիային: Ես հույս ունեմ, որ հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մենք որոշում կընդունենք կոնկրետ նպատակների վերաբերյալ», — ԱՄՆ-ի ԻՊ-ի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Բրետտ Մակգերկը:
armedia.am
29/5/2016
Պիտակ