Հունվար 26, 2023 19:38 Asia/Tehran
  • Իսպանիայում եկեղեցու վրա սրով իրականացված հարձակման հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ եկեղեցիներից մեկի վրա սրով զինված անձի իրականացրած հարձակման հետևանքով, եկեղեցու սպասավորը զոհվել է, իսկ քահանան և մի քանի քաղաքացիներ՝ վիրավորել:

Իսպանիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ հարավային Ալ Խեսիրաս նավահանգստում եկեղեցու վրա սրով հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 4-ը՝ ծանր վիրավորվել։

Հարձակվողը ձերբակալվել է, սակայն նրա ինքնության մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել:

ՆԳՆ-ն հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Սան Իսիդրո եկեղեցում և քահանա Անտոնիո Ռոդրիգեսը ծանր վիրավորվել է: Նշվում է նաև, որ նախքան եկեղեցու սրահ մուտք գործելը, հանցագործը հարձակվել է եկեղեցու սպասավոր Դիեգո Վալենսիայի վրա և սպանել նրան:

Իսպանիայի Ազգային դատարանը հայտարարել է, որ  հետաքննություն է սկսել ահաբեկչության հավանականության կապակցությամբ։ Ալշեյրասը կարևոր նավահանգիստ է, և գտնվում է Իսպանիայի հարավում:

 

 

Պիտակ