Իսպանիայում գործադուլ են հայտարարել բուժաշխատողները, ուսուցիչներն ու տաքսու վարորդները
Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջաններում հայտարարված համազգային բողոքի ցույցին մասնակցել են բուժաշխատողները, ուսուցիչներն ու տաքսու վարորդները:
Ավելի վաղ, գործադուլներ էին հայտարարվել նաև Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում:
«Մետգես դե Կատալոնիա» առողջապահական ցանցի աշխատակիցների արհմիության անդամ մոտ 10 հազար բժիշկներ և բուժքույրեր չորեքշաբթի օրը մասնակցել են բողոքի ցույցին, պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ավելի շատ ռեսուրսներ և անձնակազմ, որպեսզի հնարավոր լինի մեկ հերթափոխի ընթացքում սպասարկել 25-ից 28 հիվանդի:
Նամանատիպ բողոքի ցույցեր են նախատեսված նաև Իսպանիայի Էստրեմադուրա, Նավարա, Կանտաբրիա, Արագոն, Անդալուսիա և Վալենսիա քաղաքներում:
Կրթության նախարար Ջոզեֆ Գոնսալես Կամբրիի հետ անարդյունք բանակցություններից հետո, ուսուցիչների Ustec, CCOO և UGT արհմիությունները նույնպես որոշել են միանալ գործադուլներին:
Արհիմությունները հայտարարել են, որ կրթության և առողջապահության ոլորտներում միաժամանակյա գործադուլները միանգամայն տրամաբանական են, քանի որ դրանք հասարակության երկու հիմնասյուներն են, և պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները: