Ամերիկացի պաշտոնյենրն Իսրայելին են մեղադրում Սպահանի ձախողված գործողության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i192320-Ամերիկացի_պաշտոնյենրն_Իսրայելին_են_մեղադրում_Սպահանի_ձախողված_գործողության_մեջ
The Wall Street Journal-ը գրել է, որ հերքելով ԱՄՆ-ի մասնակցությունը շաբաթ երեկոյան Սպահանում ԻԻՀ ՊՆ արհեստանոցներից մեկի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված ձախողված հարձակմանն ամերիկացի պաշտոնյաներն Իսրայելին են ներկայացրել որպես գործողության պատասխանատու:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունվար 30, 2023 06:07 Asia/Tehran

The Wall Street Journal-ը գրել է, որ հերքելով ԱՄՆ-ի մասնակցությունը շաբաթ երեկոյան Սպահանում ԻԻՀ ՊՆ արհեստանոցներից մեկի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված ձախողված հարձակմանն ամերիկացի պաշտոնյաներն Իսրայելին են ներկայացրել որպես գործողության պատասխանատու:

 Կայքը գրում է. «Սա Նեթանյահուի ծայրահեղ կառավարության աշխատանքի ընթացքում Իսրայելի առաջին ռազմական գործողությունն է Իրանի դեմ»: 
Վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, թերթը գրում է, որ հարձակման նպատակն Իրանի միջուկային և ռազմական ծրագրերի սահմանափակումն ու զսպումն է։ Սիոնիստական ռեժիմը դեռևս չի մեկնաբանել հարձակումը: 
Իրանի ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան Սպահանի պաշտպանության նախարարության արհեստանոցային համալիրներից մեկը անհաջող հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, իսկ մյուս երկուսը պայթել են՝ հայտնվելով  պաշտպանական թակարդների մեջ:
Թեև  հարձակման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել, սակայն պետք է նշել, որ Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների դեմ  նման հարձակումներ եղել են նաև նախկինում։ Նման հարձակումների և դիվերսիոն գործողությունների միջոցով թշնամիները փորձել են կանխել ԻԻՀ առաջընթացը պաշտպանական և միջուկային արդյունաբերության ոլորտում և ստիպել  զիջումների գնալ և նահանջել իր պաշտպանական քաղաքականությունից։