Ֆրանսիայի ոստիկանությունը բախվել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների հետ
Հունվար 31, 2023 18:33 Asia/Tehran
Այսօր Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտը խաթարվել է, վառելիքի մատակարարումը նույնպես լուրջ խնդիրների է բախվել։ Ոստիկանությունը կիրառել է նաև ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազեր։
Ֆրանսիայի կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագիծը ներկայացրել է 2023 թվականի հունվարի սկզբին։ Այս ծրագրում կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացվել է 64-ի։
Ֆրանսիայի հիմնական արհմիությունները միաձայն դեմ են այդ բարեփոխումներին։
Պիտակ