Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության հնարավորություն կա․ Չավուշօղլու
Փետրվար 03, 2023 14:30 Asia/Tehran
Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ստեղծելու հնարավորություն է ստեղծվել։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս մասին արգենտինայի գործընկերոջ՝ Սանտյագո Կաֆյերոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուի խոսքով՝ նա տեղեկացրել է Կաֆյերոյին, որ քայլեր են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Չավուշօլուն հայտարարել է, որ Անկարայի նպատակն է՝ Հարավային Կովկասը դարձնել կայունության և զարգացման տարածաշրջան։ Նա ընդգծել է, իբրև, թե և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, անկեղծ են տրամադրված այդ ուղղությամբ։
armeniasputnik.am
Պիտակ