Արտասահմանյան ուղևորությունների նպատեակն է՝քողարկել Իսրայելի ներքին խիստ առճակատումները
Սիոնիստական ռեժիմի վարչապետի և ԱԳ նախարարի այցերը Ֆրանսիա և Սուդան կատրվել են այնպիսի պայմաններում, երբ Նեթանյահուի կառավարության վրա ներքին ճնշումները խիստ ավելացել են:
Բենիամին Նեթանյահուի Ֆրանսիա կատարած այցի հետ միաժամանակ ,Սուդան է այցելել նաեւ Իսրայելի արտգործնախարար Իլի Քոհենը։Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ՝ փետրվարի 2-ին, եռօրյա այցով մեկնել է Փարիզ։
Իլի Քոհենը ևս անցյալ օրը մեկնել է Սուդանի մայրաքաղաք Խարթում։Այս ուղևորությունները կատարվում են այնպիսի պայմաններում , երբ Նեթանյահուի հակառակորդները ամեն շաբաթ օր, տասնյակ հազարանոց ցույցեր են իրականացնում և վաղաժամ փլուզման վտանգը սպառնում է Նեթանյահուի կառավարությանը:
Նեթանյահուի այցը Ֆրանսիա հիմնականում կատարվել է ՝հակաիրանական, ինչպես նաև պաղեստինցիների հետ հակամարտությունը քննարկելու նպատակներով: Նեթանյահուն, ով վերջին մեկ ամսվա ընթացքում ականատեսը եղավ պաղեստինցիների հետ լարվածության թեժացման , ինչպես նաև քաղաքավաններում բնակվողների դեմ պաղեստինցիների աննախադեպ գործողությունների,որը 10 սպանված է պատճառել, Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտների վրա ԱԹՍ-ների հարձակմամբ, փորձեց ապացուցել , որ վնասը ոչ թե պաղեստինցիներն են պատճառել, այլ Իրանը։
Անկասկած՝ եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, սիոնիստական ռեժիմի ամենակարեւոր հովանավորներն են: Այս առումով ,Ելիսեյան պալատում Մակրոնի և Նեթանյահուի հինգշաբթի օրվա հանդիպմանը հակաիրանական հավակնությունները անկնհայտ էին:
Այս հանդիպմանը ,Մակրոնը քննադատել է Իրանի միջուկային ծրագրի «արագ տեմպը» և ասել, որ Իրանի կողմից այս ընթացքի շարունակությունն անհետևանք չի մնալու։
Այս հանդիպմանը Նեթանյահուն ևս պահանջել է Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել և ԻրանիԻսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը ներառել Եվրամիության ահաբեկչության ցուցակում։
Անցյալ 15 տարիներին, երբ Նեթանյհոն, սիոնիստական ռեժիմի վարչապետն էր, ներքին դժվարություններից փախուստի համար միշտ արծարծել է հակաիրան և Պաղեստինի դիմադրության խմբերի դեմ հավակնություններ,որպեսզի իր դեմ արտաքին ճնշումները նվազեցնի: Միևնույն ժամանակ Իլի Քոհենը, Սուդան կատարած իր այցի ընթացքում փորձել է Խարթումի հետ հարաբերությունների կարգավորմանը նոր փուլ հաղորդել: Իսրայելի արտգործնախարար Իլի Քոհենը Սուդան կատարած իր առաջին պաշտոնական այցից վերադառնալով ասել է, որոշված է մինչև տարեվերջ Սուդանի հետ պատմական համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնում ։
Սուդանի անցումային կառավարությունը նաև նշել է, որ այդ երկրում Իլի Քոհենի հետ պաշտոնական հանդիպմանը խոսվել է Սուդանի և Իսրայելի միջև «արդյունավետ հարաբերություններ» հաստատելու փոխընբռնման հուշագրի մասին: Խարթումի հետ Թել Ավիվի հարաբերություններն ամրապնդելու ջանքերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ Սուդանը 2019 թվականին, Օմար ալ-Բաշիրի երկարաժամկետ կառավարության անկումից հետո գտնվում է կրիտիկական իրավիճակում։Վերջին տարիներին Սուդանը,ենթակա է եղել ԱՄՆ-ին, սիոնիստական ռեժիմին և Սաուդյան Արաբիային: Այս երկրի մասնակցությունը Եմենի դեմ պատերազմին դրա ապացույցն է։
Եմենի քաղաքական գերագույն խորհրդի ավագ անդամ Մոհամեդ Ալի Ալ Հուսին իհակազդեցություն սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի Սուդան կատարած այցին և այդ երկրի իշխանության խորհրդի նախագահ Աբդոլ Ֆաթահ ալԲորհանի հետ հանդիպմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է .« Սուդանը կոտորածի է ենթարկում եմենցիներին և խաղաղություն է հաստատում սիոնիստների հետ:մենի դեմ նրանց կոալիցիան եբրայական է, ոչ թե արաբական, և նրանց ահաբեկչությունն ու հանցագործությունները հստակ ակնհայտ են»:
Ուստի Սուդանի հետ հարաբերությունների բնականոն դարձնելը ,Նեթանյահուի կառավարության համար հստակ ձեռքբերում ունենալուց առավել ,նպատակ ունի Իսրայելին դուրս բերել քաղաքական մեկուսացումից և Նեթանյահուի նորաստեղծ կառավարության դեմ ներքին ճնշումները նվազեցնել ։