Ռյաբկով. ՀԳՀԾ-ն դեռ մեռած չէ
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն դեռ մեռած չէ, և այս միջուկային համաձայնագրին ողջամիտ ու տրամաբանական այլընտրանք չկա։
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռյաբկովի այս հայտարարությունները բարձրացվել են այն ժամանակ, որ պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայում ամիսներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո, բանակցությունները մի փուլ են հասել, ոռ եթե ԱՄՆ-ը, որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ, ընդունի Իրանի ողջամիտ պահանջները, ապա ձեռք կբերվի վերջնական համաձայնություն։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ եթե ամերիկյան կողմն իրատեսորեն գործի, ապա Վիեննայում հնարավոր է համաձայնության գալ։
Համաձայնագիրը, որն Իրանը քննարկում է, փաստաթուղթ է, որը չեղարկում է առավելագույն պատժամիջոցները։