Բարսելոնայի քաղաքապետը որոշում է կայացրել խզել հարաբերությունները Թել Ավիվի հետ
Լրատվական աղբյուրների հաղորդմամբ՝ Իսպանիայի Բարսելոնա քաղաքի քաղաքապետը հայտարարել է, որ ի պատասխան Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործությունների, քաղաքը խզում է հարաբերությունները ռեժիմի հետ:
Սիոնիստական Kan ցանցը հայտնում է, որ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաոն և Կատալոնիայի ժողովրդական խմբերը որոշում են կայացրել խզել հարաբերություններն Իսրայելի ապարտեիդ ռեժիմի հետ և չեղարկել Թել Ավիվի հետ քույր քաղաքի մասին համաձայնությունը:
Որոշումը կայացվել է որոշ ձախակողմյան հոսանքների և Սիոնիստական ռեժիմի բոյկոտի շարժման ակտիվիստների առաջարկությամբ։
1998-- ին և 2013-ին Թել Ավիվի և Բարսելոնայի միջև ստորագրվել են քույր քաղաքների մասին համաձայնագրեր և երկու քաղաքները հաստատել են տնտեսական ու զբոսաշրջային հարաբերություններ։