ԵՄ-ն ձգտում է փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Նա մասնավորապես նշել է․
ԵՄ-ն ձգտում է փոխել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի հիմնաքարը ռուս զինվորականների և սահմանապահների առկայությունն է և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին.
Ռուսաստանը կարող է ողջունել եռակողմ երկխոսությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ, եթե այն նպաստի Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Եվ եթե այս նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ապա սա այլ խնդիր է։
Մենք երբեք չենք լսել Բաքվի մտավախություններն ու պնդումները սահմանին ռուսական զորքերի թվի ավելացման մասին, միևնույն ժամանակ գիտենք Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշման նկատմամբ Ադրբեջանի քննադատական վերաբերմունքի մասին։