Նեթանյահուի ընդդիմադիրներ. Մենք կաթվածահար ենք անելու Իսրայելի տնտեսությունը
Օկուպացված տարածքներում ցույցեր կազմակերպող խմբավորումները ավանաբնակներին համազգային բողոքի ցույցերի կոչ անելով, հայտարարել են, որ կաթվածահար են անելու Սիոնիստական ռեժիմի տնտեսությունը։
«I24» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի ընդդիմադիր խմբերը, տասնյակ կազմակերպություններ, ընկերություններ և քաղաքացիական հաստատություններ, որոնք բողոքի հանձնաժողովների անդամներ են, առաջիկա երկուշաբթի օրը հայտարարել են, որպես տնտեսությունը կաթվածահար անելու օր: Այն օրը, որ նախատեսված է առաջին բռնապետական օրենքներ ընդունել Իսրայելում:
Այս հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար Մոշե Յաալոնը, որպես այս ցույցի առաջնորդներից մեկը, ասել է, որ Իսրայելի ռեժիմն անօրինական է, և նրա վրա սև դրոշ է ծածանվում։
Բողոքարարները կին և տղամարդ քաղաքացիներին կոչ են արել մեկնել Ղոդս Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև ցույցեր անցկացնելու համար:
Հաղորդման համաձայն՝ միաժամանակ այլ ցույցեր ևս կանցկացվեն քաղաքների բողոքի կենտրոններում, ինչպես նաև Կապլանում (Թել Ավիվի գլխավոր հրապարակ):