Նեթանյահուի ընդդիմադիրներ. Մենք կաթվածահար ենք անելու Իսրայելի տնտեսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i193520-Նեթանյահուի_ընդդիմադիրներ._Մենք_կաթվածահար_ենք_անելու_Իսրայելի_տնտեսությունը
Օկուպացված տարածքներում ցույցեր կազմակերպող խմբավորումները ավանաբնակներին համազգային բողոքի ցույցերի կոչ անելով, հայտարարել են, որ կաթվածահար են անելու Սիոնիստական ​​ռեժիմի տնտեսությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2023 13:58 Asia/Tehran
  • Նեթանյահուի ընդդիմադիրներ. Մենք կաթվածահար ենք անելու Իսրայելի տնտեսությունը

Օկուպացված տարածքներում ցույցեր կազմակերպող խմբավորումները ավանաբնակներին համազգային բողոքի ցույցերի կոչ անելով, հայտարարել են, որ կաթվածահար են անելու Սիոնիստական ​​ռեժիմի տնտեսությունը։

«I24» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի ընդդիմադիր խմբերը, տասնյակ կազմակերպություններ, ընկերություններ և քաղաքացիական հաստատություններ, որոնք բողոքի հանձնաժողովների անդամներ են, առաջիկա երկուշաբթի օրը հայտարարել են, որպես  տնտեսությունը կաթվածահար անելու օր: Այն օրը, որ նախատեսված է  առաջին բռնապետական օրենքներ ընդունել Իսրայելում: 

Այս հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախկին նախարար Մոշե Յաալոնը, որպես այս ցույցի առաջնորդներից մեկը, ասել է, որ Իսրայելի ռեժիմն անօրինական է, և նրա վրա սև դրոշ է ծածանվում։

Բողոքարարները կին և տղամարդ քաղաքացիներին կոչ են արել մեկնել Ղոդս Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև ցույցեր անցկացնելու համար:

Հաղորդման համաձայն՝  միաժամանակ այլ ցույցեր ևս կանցկացվեն քաղաքների բողոքի կենտրոններում, ինչպես նաև Կապլանում (Թել Ավիվի գլխավոր հրապարակ):